20/07/2024 19:49
Ապոլոն 11-ի վայրէջքի օրվա կապակցությամբ ԱՄՆ դեսպանությունն առաջարկում է դիտել հայ կինոռեժիսորների ֆիլմը
ԱՄՆ դեսպանությունը Ապոլոն 11-ի վայրէջքի օրվա կապակցությամբ առաջարկում է դիտել հայ կինոռեժիսորների ֆիլմը։
«Հուլիսի 20-ը բոլորս հիշում ենք որպես Լուսնի վրա Ապոլոն 11-ի վայրէջքի օր և թեմային համահունչ առաջարկում ենք դիտել տաղանդավոր հայ կինոռեժիսորների «Թևավոր երազանք» կարճամետրաժ ֆիլմը։
Այն պատմում է երիտասարդ ինժեների մասին, որը ԱՄՆ հեռարձակման տիրույթ ներթափանցելու համար հատուկ սարք է ստեղծում, որպեսզի ի հեճուկս Խորհրդային Միության արգելքների կարողանա հետևել Ապոլոնի վայրէջքի պատմական պահին։ Այս ֆիլմն անցել է Հյուսթոնի կինոարվեստի փառատոնի շրջանակում ՆԱՍԱ-ի հետ համատեղ անցկացվող CineSpace 2023 կամ ԿինոՏիեզերք 2023 կարճամետրաժ ֆիլմերի մրցութի եզրափակիչ փուլ:
Մրցույթին հայտագրվող ֆիլմերում պետք է օգտագործված լինեին ՆԱՍԱ-ի տիեզերական ռեպորտաժների դրվագներ, իսկ ժյուրին գնահատում էր ստեղծարարության, նորամուծության տարրերը և մանրամասների նկատմամբ ուշադրությունը, այսինքն ճիշտ նույն գործոնները, որոնք առանցքային են տիեզերական թռիչքների պարագայում»,- ասվու է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում: