21/07/2024 11:00
Վաղվանից կորած ամառը վերադառնում է Հայաստան. Գագիկ Սուրենյան
Վաղվանից մեր կորած ամառը վերադառնում է Հայաստան, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Հանրապետության տարածքում՝ այսօր ցերեկը, 22-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ արագությամբ:
Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն հուլիսի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում՝ հուլիսի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։
Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում կլինի +31+33: