21/07/2024 18:14
Հովհաննեսը պայքարող և հայրենասեր հայ երիտասարդի բացառիկ օրինակ էր. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
«Մեծ ցավով տեղեկացա Հովհաննես Հարությունյանի ողբերգական մահվան մասին: Հովհաննեսը պայքարող և հայրենասեր հայ երիտասարդի բացառիկ օրինակ էր: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Հովհաննեսի ընտանիքին, ընկերներին և բոլոր մտերիմներին»,- ասվում է ցավակցական խոսքում:
Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին` ժամը 18:00-20:00-ին` Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ):
Վերջին հրաժեշտը՝ նույն վայրից հուլիսի 24-ին` ժամը 12:30-ին։
Հիշեցնենք, որ «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, նորաստեղծ «Առաջ» կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Հովհաննես Հարությունյանը մահացել է այսօր՝ հուլիսի 21-ին 31 տարեկանում` հիվանդությունից։