22/07/2024 12:33
ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինի պահվող Արցախ ղեկավարներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հուլիսին տեսակցել են Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ղեկավարությանը:
Հնարավորություն է ստեղծվել, որ նրանք կապ հաստատեն ընտանիքների հետ։
Արցախում սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել, որոնց թվում են նաև նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Հաղորդվել է, որ նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերն առաջիկայում կփոխանցվեն դատարան: