22/07/2024 13:14
ՀՀ-ի հետ վիզայի ազատականացման երկխոսություն սկսելն ու 10 միլիոն եվրո տրամադրելը ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում են որակապես նոր մակարդակի. ՔՊ-ական պատգամավոր
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու, ինչպես նաև՝ Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցություն տրամադրելու վերաբերյալ, այս մասին հայտարարել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի տեսանկյունից սրանք շրջադարձային որոշումներ են, որոնք ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում են որակապես նոր մակարդակի»,- նշել է նա: