22/07/2024 16:09
Համագործակցության այս արդյունքը նպատակ է հետապնդում ամրապնդելու ՀՀ պաշտպանական կարողությունները. Սուրեն Պապիկյանը` ՀՀ-ին 10 մլն եվրո տրամադրելու մասին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և անդամ երկրներին՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում Հայաստանին աջակցություն տրամադրելու որոշման համար:
«Համագործակցության այս արդյունքը, որ հիմնված է Հայաստանի և ԵՄ միջև փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա, նպատակ է հետապնդում ամրապնդելու ՀՀ պաշտպանական կարողությունները:
Վստահ եմ՝ սա նոր լիցք կհաղորդի ԵՄ անդամ հանդիսացող գործընկեր երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության սերտացմանը»,- X-ի միկրոբլոգում գրել է Պապիկյանը: