22/07/2024 20:00
Ինչ անել սննդային թունավորումներից և աղիքային վարակներից խուսափելու համար. խորհուրդներ առողջապահության նախարարությունից
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ ամռանը սննդային թունավորումներից և աղիքային վարակիչ հիվանդություններից զերծ մնալու համար խուսափեք.
Վաճառքի համար չնախատեսված վայրերում առաջարկվող սննդամթերքից:
Պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդից` մսամթերք, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն:
Բացօթյա խնջույքների ժամանակ երշիկ, ապուխտ, աղացած միս, հավի միս, ճարպ, պանիր, հավկիթ պարունակող սննդից:
լուծ,
սրտխառնոց,
փսխում,
ջերմության բարձրացում,
ապա մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմե՛ք բժշկի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման: