23/07/2024 20:04
Ռոբերտ Քոչարյանն ու Բագրատ Սրբազանը մասնակցել են Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը։
Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Բագրատ Սրբազանը, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, բազմաթիվ երիտասարդներ:
Հիշեցնենք` հուլիսի 21-ին 31 տարեկան հասակում հիվանդության հետևանքով մահացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը:
Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 24-ին` ժամը 12:30-ին` Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ):