23/07/2024 18:22
Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրից կօգտվեն նաև քաղցկեղ ունեցողների ազգականները
Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրից կօգտվեն նաև քաղցկեղ ունեցողների ազգականները, այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Եթե կոլոռեկտալ քաղցկեղի պիլոտային սքրինինգային ծրագիր իրականացնող կազմակերպությունում գրանցված անձի մոտ հաստատվել է կոլոռեկտալ քաղցկեղ, նրա` նույն հաստատությունում գրանցված 35-75 տարեկան առաջին կարգի ազգականները (կենսաբանական ծնողներ, կենսաբանական երեխաներ, հարազատ քույրեր և եղբայրներ) ևս կընդգրկվեն կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագրում:
«Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրն» իրականացվում է հետևյալ բժշկական հաստատություններում`
ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»
Երևանի «Արաբկիր առողջության կենտրոն»
Երևանի «Ավան» առողջության կենտրոն»
Գյումրու «Բեռլին պոլիկլինիկա»
«Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա»
«Գյումրու Ն.Ա.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա:
Այն դեպքում, եթե տվյալ անձի առաջին կարգի ազգականները գրանցված են տվյալ ԱԱՊ բժշկական հաստատությունում, նրանք առաջնահերթ կընդգրկվեն սքրինինգային ծրագրում, և կիրականացվեն անհրաժեշտ հետազոտությունները»,- ասվում է հաղորդագրությունում: