24/07/2024 09:52
«Հրապարակ». Կառավարությունը պատրաստվում է Ագրարային համալսարանից մասնաշենք վերցնել ու հանձնել Ֆրանսիական համալսարանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր աղմկահարույց պատմություն է հասունանում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ կապված: Կառավարությունը պատրաստվում է Ագրարային համալսարանից վերցնել 2-րդ մասնաշենքը` շուրջ 10.000 քմ ընդհանուր մակերեսով, և հանձնել Հայաստանում ֆրանսիական համալսարանին:
Համալսարանի մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ օրերս այդ նպատակով, ոչ աշխատանքային ժամին Ագրարային համալսարան են այցելել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Ֆրանսիայի դեսպանը: Նրանք` ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ուղեկցությամբ, շրջել են 2-րդ մասնաշենքում և ծանոթացել շենքային պայմաններին:
Այցն իրականացվել է արձակուրդային ժամանակահատվածում, որպեսզի խուսափեն ավելորդ աղմուկից: Սակայն համալսարանի դասախոսներին հայտնի է դարձել այցի նպատակը, և նրանք պատրաստվում են իրականացնել բողոքի ակցիաներ: Հիշեցնենք, որ 2023թ. ագրարայինի 2-րդ մասնաշենքի 5-րդ հարկը՝ շուրջ 2500 քմ մակերեսով, հանձնվել էր Ճարտարապետության և շինարարության համալսարանին»։