24/07/2024 13:06
Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների համար. ՌԴ ԱԳՆ
Ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և կստեղծի նրանց համար առավել հարմարավետ պայմաններ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Մոսկվան բազմիցս ընդունել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների փուլերը, մենք պատրաստ ենք, մենք միշտ դա ընդգծել ենք»,- նշել է նա:
Դիվանագետն ընդգծել է` երաշխավորում են առավել հարմարավետ պայմանների ստեղծումը երկու պատվիրակությունների համար՝ իրենց նախընտրած երկկողմ ձևաչափով: