24/07/2024 13:34
10 միլիոն եվրո ուղղելով ՀՀ ԶՈւ-ին՝ Եվրամիությունը ակնկալում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկովկասում. Մարիա Զախարովա
10 միլիոն եվրո ուղղելով Հայաստանի զինված ուժերին՝ Եվրամիությունն ակնկալում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկովկասում, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք բազմիցս նշել ենք այն փաստը, որ ԵՄ-ն կորցրել է իր խաղաղ հիմքը և չունի խաղաղության ներուժ, որը կարող է օգտագործել։ Եղել են ժամանակներ, երբ ԵՄ-ն, գոնե խոսքով, ձգտում էր ինչ-որ խաղաղ, կայուն իրավիճակի, փորձում էր ինչ-որ բան ամրապնդել, բանակցություններ վարել։ Հիմա ակնհայտ է, թե ինչ որոշումներ են կայացվում, ինչ փաստաթղթեր են ստորագրվում։ ԵՄ-ն որդեգրել է ռազմականացման, առճակատման կուրս և ծառայում է ոչ թե իր քաղաքացիների, այլ` ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերին»,- ասել է Զախարովան։
«Եվրամիության՝ Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար 10 միլիոն եվրո ուղարկելու ծրագրերի հետևում, իհարկե, կան ԵՄ-ի աշխարհաքաղաքական հաշվարկները՝ իր կործանարար ազդեցությունը տարածելու այս տարածաշրջանի վրա, այսինքն՝ Անդրկովկասում։ Մենք վստահ ենք, դա նույնիսկ ակնհայտ է, դա երևում է ուղղակի Ուկրաինայի օրինակից»,- ասել է Զախարովան։