24/07/2024 15:47
«Ժողովրդավարական երկրներն են արձագանքում Հայաստանի կոչին». Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությանը
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Հայաստանի՝ հնդկական արտադրության զինատեսակների ամենախոշոր ձեռքբերողը դառնալուն:
«Հնդկաստան, Ֆրանսիա. կարելի է արձանագրել, որ ժողովրդավարական երկրներն են արձագանքում Հայաստանի կոչին», - X-ի միկրոբլոգում գրել է նա:
Նշենք, որ Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը:
Հնդկական IADN լրատվականի տարածած հաղորդագրության համաձայն` Հայաստանի կողմից Հնդկաստանից զենքի գնման ընդհանուր ծավալը 2024-2025 թվականների ֆինանսական տարում հասել է 600 միլիոն դոլարի:
➡️ Հնդկաստան, Ֆրանսիա. կարելի է արձանագրել, որ ժողովրդավարական երկրներն են արձագանքում Հայաստանի կոչին։ https://t.co/XlXWuq22ns
— Olivier Decottignies (@O_Decottignies) July 24, 2024