24/07/2024 10:13
Ներկայացվել են Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման մանրամասները (Տեսանյութ)
«Ճանապարհային դեպարտամենտ»-ը ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման մանրամասները։
Կառուցվելու է 32կմ ճանապարհ‚ 3կմ ընդհանուր երկարությամբ 17 կամուրջ‚ 1կմ ընդհանուր երկարությամբ 2 թունել‚ 5 փոխհատում։
Շինարարությունն իրականացնում է իրանական երկու կազմակերպություններից բաղկացած Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana ՀՁ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering-ը։
Ծրագիրը կյանքի է կոչվում Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով:
Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Մանրամասները՝ տեսանյութում։