24/07/2024 11:13
Սպանության համար մայիսի 13-ից հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է Ագարակում
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, իրացնելով ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված օպերատիվ տվյալները և համագործակցելով Սյունիքի մարզային վարչության ու Կապանի բաժնի ծառայողների հետ, հուլիսի 23-ին` ժամը 07:02-ին, Ագարակ քաղաքի Նժդեհի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Նոր Հաճնի 43-ամյա բնակչին:
Նա մայիսի 13-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի՝ սպանության մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
43-ամյա տղամարդը տեղափոխվել է վարույթն իրականացնող մարմին: