25/07/2024 16:45
Թուրքիան և Ռուսաստանը կվերսկսեն համատեղ պարեկությունը Սիրիայում․ TRT Haber
Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները բանակցում են Սիրիայի հյուսիսում M-4 մայրուղու համատեղ պարեկությունը չորս տարի անց վերսկսելու հարցի շուրջ, գրել է TRT Haber-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ՊՆ-ում իր աղբյուրներին։
Թուրքական պարբերականի հրապարակման համաձայն՝ դա «անհրաժեշտ է» նշված տարածքում «անվտանգության ապահովման» տեսանկյունից։
Ըստ հրապարակման՝ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են։
Նշենք․ որ ավելի վաղ էլ սիրիական Al Watan-ը գրել էր, որ Անկարան ու Մոսկվան իբրև պայմանավորվածության են եկել Իդլիբ նահանգով Հալեպը Լաթաքիայի հետ կապող M-4 մայրուղու շահագործումը վերականգնելու հարցի շուրջ։