25/07/2024 22:01
Հայաստանը՝ վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի. Բժիշկ-էնդոկրինոլոգ
Հայաստանը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի և տվյալ հիվանդություն ունեցողների թիվը գնալով աճում է։ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արա Թորոսյանը ներկայացրել է խնդրի աջառացման պատճառներն ու բուժման հնարավոր տարբերակները։
Բժշկի խոսքով, հիվանդության առաջացման գործոններից են բնակլիմայական պայմանները, որոնք Հայաստանում նպաստավոր են խնդրի զարգացման համար։
«Մարդու օրգանիզմը մոտ 25 մգ յոդ է պարունակում: Դրա մեծ մասը վահանաձև գեղձի մեջ է, որը կարգավորում է նյութափոխանակությունը, ուստի յոդի անբավարարությունը շատ լուրջ խնդիր է օրգանիզմի համար և հանգեցնում է մի շարք հիվանդությունների, որոնք ազդում են մարդու մտավոր և ֆիզիկական զարգացման վրա: Յոդի հիմնական աղբյուրը ծովի ջուրն է, Հայաստանում ծով չկա, իսկ լեռները մեզ փակում են ծովային քամիներից, ուստի մեր երկրի հողն ու ջուրը չեն հարստանում յոդով: Յոդի անբավարարությունն ու վահանաձև գեղձի հիվանդություններն ավելի հաճախ հանդիպում են կանանց շրջանում», - ասաց բժիշկը:
Վահանաձև գեղձի ու հարվահանաձև գեղձերի արտադրանքները (հորմոններ և այլն) լուրջ դերակատարում ունեն սեռական, նյարդային, մկանային և ոսկրային համակարգերի, ինչպես նաև սրտի բնականոն գործունեության համար:
Հենց այդ պատճառով էլ, բժիշկը խորհուրդ է տալիս առնվազն տարին մեկ անցնել կանխարգելիչ հետազոտություն. որքան վաղ հայտնաբերվի խնդիրը, այնքան հեշտ կլինի լուծումը:
Մասնագետը նշեց, որ էնդոկրին վիրաբուժության ծառայության հիմնական ուղղությունը բոլոր պաթոլոգիաներով վահանաձև գեղձի, հարվահանաձև գեղձերի հիվանդությունների բուժումն է և՛ կոնսերվատիվ, և՛ վիրահատական եղանակներով:
Շնորհիվ որակյալ բուժօգնության, բարձրորակ դեղորայքի, արդյունավետ մեթոդների, գերժամանակակից սարքավորումների, հիվանդների հետվիրահատական ապաքինման շրջանը շատ կարճ է տևում։
Արդյունավետ բուժումը սկսում է ճիշտ ախտորոշումից, հետևաբար, կարևոր են նաև հետազոտությունների այն շրջանակը, որով անցնում է պացիենտը:
Բժիշկ Թորոսյանի խոսքով, բուժօգնության մեջ կիրառվում են բոլոր անհրաժեշտ լաբորատոր ու գործիքային ախտորոշիչ միջոցառումները, ընդհուպ մինչև բարակ ասեղային՝ 1 սմ-ից փոքր հանգույցների պունկցիոն բիոպսիաներ: Պունկցիաները կատարվում են բացառապես սոնոգրաֆիայի հսկողության ներքո: Իրականացվում է նաև բարձր մակարդակի էլաստոգրաֆիա:
Էլաստոգրաֆիան նորագույն ուլտրաձայնային մեթոդ է, որը ողջ աշխարհում կիրառվում է գոյացությունների տարբերակման համար: Հետազոտությունը կատարվում է վահանագեղձի բարորակ և չարորակ գոյացությունների տարբերակման, ռեգիոնար ավշային հանգույցների վիճակի գնահատման նպատակով: Այն բացարձակ անվտանգ է և չունի հակացուցումներ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ