25/07/2024 16:31
Խորհրդարանական ընդդիմությունը հանդես է եկել հունիսի 12-ի դեպքերով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ
Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ-ի մոտ խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների գործողությունների օրինականության հարցն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը ԱԺ-ում շրջանառության մեջ կդրվի առաջիկա օրերին։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա փոխանցմամբ՝ խորհրդարանական ընդդիմությունը հանդես կգա միասնական նախաձեռնությամբ, այժմ դիմումը մշակման փուլում է։
«Նախագիծը շրջանառության մեջ կդրվի առաջիկա օրերին, բայց դրան, թերևս, կանդրադառնանք օգոստոսի վերջին, քանի որ այս պահին ԱԺ-ն արձակուրդում է»,- ասել է Արծվիկ Մինասյանը։