25/07/2024 11:25
2024-ի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ
Կառավարությունը 2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հայտարարված 2024 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացն ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ:
Որոշման նախագիծը կառավարության հուլիսի 25-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում է։