25/07/2024 11:24
ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտացածին և հորինված է որակում տարածվող լուրերը, թե Հայաստանը Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։
Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հարց․ Iran International կայքը տեղեկատվություն է տարածել, թե Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման գաղտնի պայմանագիր են ստորագրել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկատվությունը։
Պատասխան․ Մտացածին, հորինված բովանդակությամբ հրապարակումներին չենք արձագանքում։