25/07/2024 17:45
Մոսկվայի կենտրոնում գտնվող Եվրոպայի հրապարակը վերանվանվել է․ այսուհետև կկոչվի Եվրասիայի հրապարակ
Մոսկվայի կենտրոնում գտնվող Եվրոպայի հրապարակը Եվրասիայի հրապարակ վերանվանելու որոշումը քաղաքային իշխանություններինն է, այդ հարցը նրանց իրավասության ներքո է, այդ պատճառով էլ Կրեմլը զերծ կմնա հավելյալ մեկնաբանություններից։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե Մոսկվայի Եվրոպայի հրապարակը Եվրասիայի հրապարակ վերանվանվելու որոշումը կապ ունի՞ միջազգային իրավիճակի հետ։
«Դա Մոսկվայի քաղաքային իշխանությունների իրավասության ներքո գտնվող հարց է, ոչ թե նախագահի աշխատակազմին վերաբերող հարց»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը՝ զերծ մնալով հավելյալ մեկնաբանություններից։
Նշենք, որ Եվրոպայի հրապարակը վերանվանելու մասին որոշումը ավելի վաղ ստորագրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։