25/07/2024 21:44
Հնդկաստանում նախադեպը չունեցող անոմալիաներով երեխա է ծնվել․ բժիշկները չեն կարողացել ախտորոշում տալ
Հնդկաստանում մի շարք անոմալիաներով երեխա է ծնվել, բժիշկները դեպքն արտառոց են համարում։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նորածնի մարմնին միաձուլված է եղել մեկ այլ՝ լիովին չձևավորված մարմին, ինչի հետևանքով էլ երեխան երկու գլուխ է ունեցել, 4 ձեռք ու ոտք։ Հատկանշական է, որ թերզարգացած վերջույթները նրա կրծքավանդակից են աճել։
Daily Mail-ի հրապարակման համաձայն՝ պաթոլոգիան այնքան հազվադեպ է, որ բժիշկները չեն կարողացել այն բնութագրել առանձին որևէ տեսակով կամ անվանմամբ։
Նշվում է, որ ծնվելուց 5 ժամ անց նորածինը մահացել է։