25/07/2024 12:39
Տեղեկություններ էին ստացել, որ «Սևան» ՔԿՀ մեծ քանակությամբ արգելված իրեր են ներթափանցելու
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել այն մասին, որ կենցաղային էլեկտրատեխնիկայի միջոցով մեծ քանակությամբ արգելված իրեր են ներթափանցելու հիմնարկ:
Իրացնելով ստացված տեղեկությունները՝ հուլիսի 24-ին հանձնուքների ձևակերպման և ընդունման սպասասրահում զննության են ենթարկել քաղաքացի Ս. Հ.-ի կողմից դատապարտյալ Հ. Խ.-ի անվամբ բերված հանձնուքը:
Արդյունքում՝ հանձնուքից առանձնացվել և ապամոնտաժվել է կենցաղային էլեկտրատեխնիկան, որի մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են կպչուն ժապավենով և շինարարական փրփուրով փաթեթավորված տարբեր մոդելների 26 բջջային հեռախոս, հեռախոսի 13 USB լար, 3 ականջակալ, 1 բաժանորդային քարտ և 1 հիշողության քարտ:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ: