25/07/2024 20:57
Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն․ տնային կալանքը դադարեցվեց
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է՝ ՔՊ-ական պտգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի գործով անցնող Սամվել Վարդանյանի խափանման միջոցը փոխվել է։
«Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է պաշտպանության կողմի բողոքն ու Սամվել Վարդանյանի տնային կալանքը փոխել է վարչական հսկողության (գործով անցնող անձանց հետ շփում չունենալու պայմանով)։ Ուժի մեջ են նաև 7 մլն դրամի չափով գրավն ու բացակայելու արգելքը։
Սամվելի անազատությունը տևեց ուղիղ 100 օր»,- գրել է փաստաբանը։