26/07/2024 16:54
Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկելու տեսանյութը
Համացանցում տեսանյութ է տարածվում, ըստ որի, երեխան մանկապարտեզում բռնության է ենթարկվել։
«Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին»,- ասում է մանկապարտեզի աշխատակցուհին, քաշում երեխայի ձեռքից ու հարվածներ հասցնում։
Ֆեյսբուքյան օգտատերերի համաձայն՝ երեխայի նկատմամբ բռնության դեպքն արձանագրվել է Փոքր Վեդիում:
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սագսյանը հայտնեց, որ ոստիկանությունում ուսումնասիրվում է տեսանյութը:
«ՆԳՆ ոստիկանությունում նշված դեպքով չկա հաղորդում։ Տեսանյութն էլ ուսումնասիրվում է։ Հավելյալ կտրվի տեղեկատվություն»,-Aysor.am-ին ասաց Սարգսյանը։