26/07/2024 18:02
Փարիզի Օլիմպիական խաղերի բյուջեն 11 միլիարդ եվրո է կազմում
Փարիզում Օլիմպիական խաղերի անցկացման համար նախատեսված գումարը գնահատվում է 11 միլիարդ եվրո, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է սկզբնական բյուջեն, գրել է Ouest-France-ը։
Պարբերականի տվյալներով՝ որպես Օլիմիական խաղերի անցկացման վայր Փարիզի թեկնածությունը ներկայացնելիս ամառային խաղերի բյուջեն գնահատվել էր 6,2 միլիարդ եվրո, սակայն արդյունքում այն գրեթե կրկնակի ավելացել է։
Մասնավորապես, ավելացել են պետական ծախսերը՝ կազմելով 4,6 միլիարդ եվրո՝ մինչ այդ նախատեսված 2,3 միլիարդի փոխարեն։ Օլիմիպական խաղերի բացման արարողության ծախսերը հասել են մոտ 122 միլիոն եվրոյի։
Փարիզի Օլիմպիական խաղերը մեկնարկում են հուլիսի 26-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի 11-ը։