26/07/2024 20:05
Օլիմպիական խաղերից առաջ իրաքցի մարզիկը որակազրկվել է՝ դոպինգ ընդունելու համար
Փարիզում Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ որակազրկվել է Իրաքի ձյուդոյի օլիմպիական հավաքականի անդամ Սեհեն Սաջադը՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Այդ մասին հայտնել է Թեստավորման միջազգային գործակալության մամուլի ծառայությունը։
Մարզիկը դոպինգ թեստը հանձնել է հուլիսի 23-ին, ստուգմամբ հայտնաբերվել է, որ նրա արյան մեջ պարունակվում է մեթանդիենոն և բոլդենոն։
Սաջադը 28 տարեկան է և հանդես է գալիս մինչև 81 կգ քաշային կարգում։ Նա առաջին անգամ պետք է մասնակցեր Օլիմպիական խաղերին։ Վիճակահանության արդյունքներով՝ առաջին տուրում նրա մրցակիցը պետք է լիներ Ուզբեկստանի ներկայացուցիչ Շարոֆիդին Բալտաբաևը, նրանց մրցամարտը նախատեսված էր հուլիսի 30-ին։