26/07/2024 13:12
Վահագն Խաչատուրյանը գնացել է Փարիզ
Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Հայկական տան բացմանը և հանդիպել Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամների հետ:
Հանրապետության նախագահը ողջունել է Հայաստանը ներկայացնող մարզիկներին և հաջողություններ մաղթել մեկնարկող Օլիմպիական խաղերում: Նախագահը վստահություն է հայտնել, որ օլիմպիական հավաքականը բարձր կպահի երկրի մարզական պատիվը և բազմաթիվ ուրախ պահեր կպարգևի ինչպես երկրպագուներին, այնպես էլ Հայաստանի ողջ ժողովրդին:
Հայկական տունը գործելու է Օլիմպիական խաղերի ողջ ընթացքում ու լինելու է երկրպագուների կենտրոն՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս ներկա գտնվել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումներին և հանդիպել մարզիկների հետ։