26/07/2024 20:25
Ինչ են փակ հանդիպման ժամանակ քննարկել ԲՏԱ նախարար Հայրապետյանը, ՔՊ-ական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանն ու Վիլեն Գաբրիելյանը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարության և Ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար կազմի հետ այցելել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, որտեղ աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Վիլեն Գաբրիելյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր»։