27/07/2024 12:10
Երեխային hարվածներ hաuցրած դաuտիարակը նրա ընտանիքին մոտ մարդ է․ Մանրամասներ
Երեկ Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքով դաստիարակը ձերբակալվել է, երեխայի հայրն այսօր կանչվել է քննչական։ Այդ մասին MediaHub-ին հայտնել է երեխայի ընտանիքի հարազատներից մեկը։
«Ակտիվ, խելացի երեխա է, ու հնարավոր չէ՝ այնպիսի բան արած լինի, որ անասունի պես ծեծեն նրան»,- ասել է կայքի զրուցակիցը։
Նա պատմել է, որ դաստիարակը երեխայի ընտանիքին մոտ մարդ է, ու հասկանալի չէ՝ ինչու է նման վարք դրսևորել․
«Դեպքը մայիսին է տեղի ունեցել, բայց երեխան ընտանիքին ոչինչ չի ասել, չգիտեմ՝ ինչն է վախեցրել, որ չի պատմել»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։