27/07/2024 19:43
Աստված, հայրենիք և ընտանիք․ Սա է հայի քրիստոնեական և քաղաքացիական եռամիասնությունը․ Հենրիխ Դանիելյան
Անթույլատրելի և անընդունելի է մարդու իրավունքների ոտնահարումը, երկակի ստանդարտները, կեղծ ժողովրդավարությունը և այն ամենը, ինչ հրամցնում են մեզ եվրոպական արժեքների քողի տակ։ Եվրոպական ստանդարտները նախընտրանքով են գործում թե՛ քաղաքականությունում, թե՛ սպորտում, թե՛ քաղաքական բանտարկյալների վերաբերյալ գնահատականներ տալուց։
Սա կադր է Ֆրանսիայում անցկացվող Օլիմպիական խաղերի բացման արարողությունից։
Սա է եվրոպական ժողովրդավարությունը, սա է ձեր դեմոկրատական բաստիոնը: Անթույլատրելի է նման պղծված մակարդակի հասցնել սպորտը, օլիմպիական խաղերը օգտագործել որպես գործիք, գործիք, որի միջոցով փորձ է արվում ծաղրել քրիստոնյաներին՝ ոտնահարելով քրիստոնեական արժեքները։
301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ազգը առաքելություն է ստանձնել դարեդար սերնդեսերունդ փոխանցել իր հավատքը և մեծ զրկանքներ կրելով՝ կարողացել է պահել իր քրիստոնեական հավատքը, իր դիմագիծը։
Կա ևս մեկ անընդունելի երևույթ։
Հայ մարզիկների հագուստների վրա հայկական զինանշանը պատկերված չէր լիարժեք, ինչը, վստահաբար կարող եմ փաստել, որ դավաճանական իշխանությունների հրահանգով է եղել՝ արտաքին ճնշումների (թուրք-ադրբեջանա-եվրոպական) ներքո։
Օտար բարքերը առաջ քաշող մարդիկ չարի սպասավորներն են, օտարածին ավանդույթները, որ փաթաթում են հայերիս վրա, վերջում կբերեն Սոդոր-Գոմորի ճակատագրին։
Որպես հազարամյակների պատմություն ունեցող ազգ, չի կարելի ողջունել նմանօրինակ չարի մեծարումը և հրճվել սատանիստական արարողություններով, մասնակիցը լինել և խրախուսել դրանք։
Քրիստոնեական հավատքը, բարքերը, արժեքները պետք է հայի համար առաջնային լինեն։
Հայր, Որդի, Սուրբ հոգի. Աստված, հայրենիք և ընտանիք․ ահա սա է հայի քրիստոնեական և քաղաքացիական եռամիասնությունը։
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյան