27/07/2024 21:48
Այս գյուղի համար իմ երեք եղբայրներն արյուն են թափել, զոհվել են․ այսօր գնում են, նրանց հուշարձանի մոտ փոխհատուցում են վերցնում․ Կիրանցի բնակիչ (Տեսանյութ)
«Այս գյուղը, որ այսօր կա, իմ 3 եղբայրների արյան շնորհիվ է: Մենք 4 եղբայր ենք, միայն ես եմ մնացել, մյուսները զոհվել են, ու նրանց արյունն է, որ այսօր «փոխհատուցում են»: Այսօր գնում են, նրանց հիշատակի հուշարձանի մոտ փոխհատուցում են վերցնում, ավտոներ են առնում, ըտենց չի լինի: Ես դա շատ ծանր եմ տանում»,- լրագրող Անի Գևորգյանի հետ զրույցում նշել է Կիրանցի բնակիչներից մեկն, ով 90-ականների հայ-ադրբեջանական պատերազմում կորցրել է 3 եղբայրներին:
Նրա որդեկորույս մայրն էլ հավելել է. «Էսօր կամ, էգուց չկամ, ես ի՞նչ ասեմ: Ոչ մի անգամ իմ տղերքի արյունը չգնահատեցին: Այս մի փոքր գյուղի համար էնքան տղա զոհվեց, ոչ մեկի արյունը չգնահատեցին: Թուրքն էլ մնում ա թուրք, մենք ո՞նց կարանք նրան վստահենք»:
Մանրամասները՝ տեսանյութում