27/07/2024 17:12
Ժանդարմները Փարիզի Օլիմպիական խաղերի բացման ժամանակ բերման են ենթարկել 19 մարդու․ Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել
Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ձերբակալել է 19 մարդու, France 2-ի եթերում ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանին։
«Երեկ երեկոյան, արարողության ընթացքում բերման է ենթարկվել 19 մարդ»,- ասել է Ֆրանսիայի ՆԳ նախարարը՝ չմանրամասնելով սակայն, թե ինչ իրավախախտումների համար են ձերբակալել նրանց։
Դարմանին նշել է, որ Ֆրանսիայի իշխանություններին հաջողվել է խուսափել հասարակական կարգի մեծածավալ խախտումներից։
Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Խաղերի բացման արարողության ժամանակ մասնակիցների անվտանգությունն ապահովելու են մոտ 45 000 ոստիկաններ ու ժանդարմներ, ինչպես նաև մինչև 20 000 զինվորականներ։
Փարիզում Օլիմիպական խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 26-ին, ամառային խաղերը կշարունակվեն մինչև օգոստոսի 11-ը։