27/07/2024 19:08
Ֆիլիպիններում և Թայվանում «Գաեմի» թայֆունը 25 մարդու կյանք է խլել
«Գաեմի» թայֆունը հասել է Չինաստան։ Այն արդեն մեծ ավերածություններ է պատճառել Թայվանում և Ֆիլիպիններում։
Associated Press-ը հայտնում է, որ Թայվանում սողանքներ և ջրհեղեղներ են գրանցվել, որոնց հետևանքով երեք մարդ է զոհվել։ Ֆիլիպիններում զոհերի թիվը հասել է 22-ի։
The Guardian-ի հաղորդմամբ էլ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ են գրանցվել։ Քաղաքի որոշ շրջաններում ջուրը բարձրացել է մինչև շենքերի երկրորդ հարկերը։
Թայֆունը այժմ հասել է Չինաստան։ Կանխատեսումների համաձայն, Չինաստանի հարավ-արևելքում 200-300 մմ տեղումներ կլինեն, երկու-երեք օրվա ընթացքում «Գաեմին» կթուլանա ու կմարի։