27/07/2024 10:01
«Հրապարակ». Վանաձորը Մամիկոն Ասլանյանին ցնծությամբ է ընդունել
«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորը, կարելի է ասել, ցնծությամբ է ընդունել հանրապետության երրորդ քաղաքից երկար ժամանակ` 2,7 տարի բացակայած նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին: Նրան այցի են գնացել բառացիորեն գրեթե բոլորը, անգամ նրանք, ովքեր իրենց լավ չեն պահել Ասլանյանի նկատմամբ և պատճառներ ունեին խուսափելու:
Սեր են խոստովանել, ներում են հայցել, երդումներ են տվել, հավաստիացրել, որ նրա կողքին են կանգնելու, հորդորել են չնահանջել` մինչև վերջ պայքարել համայնքապետի պաշտոնի համար: Այդ ամենին լավատեղյակ մեր աղբյուրը տարակուսած էր, ասում էր. հասկանալի չէ` մարդիկ իրենց մեղավոր են զգում, որ «նիզաշտո» տեղը կարգին քաղաքապետը բերդո՞ւմ է անցկացրել, թե՞ այնքան են զզվել սրանցից, որ հույսի տեղ են փնտրում` կարծելով, թե «նստած-հելած» Մամիկոնը կարող է օգնել, որ ազատվեն ՔՊ-ական «սբրոդից»»։