29/07/2024 12:03
«Էրդողանը գնում է Սադդամ Հուսեյնի ճանապարհով». Իսրայելի արտգործնախարար
Իսրայելի արտգործնախարարն արձագանքել է Իսրայել ներխուժելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքին՝ նրան համեմատելով Իրաքի նախկին ղեկավար Սադդամ Հուսեյնի հետ։
«Էրդողանը գնում է Սադդամ Հուսեյնի ճանապարհով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Նա պետք է հիշի, թե ինչ տեղի ունեցավ այնտեղ և ինչպես ամեն ինչ ավարտվեց»,- X-ում գրել է Իսրայել Կացը:
ארדואן הולך בדרכו של סדאם חוסיין ומאיים לתקוף את ישראל. רק שיזכור מה קרה שם ואיך זה הסתיים.@RTErdogan pic.twitter.com/6GykLtLoh4
— ישראל כ”ץ Israel Katz (@Israel_katz) July 28, 2024