29/07/2024 12:37
«Պարո՛ն դեսպան, իրավաբանորեն «լավ տղաներ» չկան․ ԼՂ բնակչությունը վերադառնալու իրավունքի կրողն է»․ Ֆրանսիայի դեսպանը՝ Ադրբեջանի դեսպանին
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին X-ի իր միկրոբլոգում պատասխանել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի մեկնաբանություններին՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հետ վերադառնալու իրավունքի կրողն է, որը ճանաչված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից։
«Պարո՛ն դեսպան, իրավաբանորեն «լավ տղաներ» չկան, ինչպես դուք եք ասում։ Լեռնային Ղարաբաղի հայերը Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված իրավունքի կրողներ են՝ սկսած վերադարձի իրավունքից։ Իսկ դատարանի որոշումները պարտադիր են»,- գրել է դեսպանը։