29/07/2024 13:46
Ոստիկաններից շատերն առաջնորդվում են «հայրական ապտակ», «ծեծը դրախտից է եկել» և անընդունելի մյուս ասացվածքներով. Իրավապաշտպան
Մեր ոստիկաններից շատերը շարունակում են առաջնորդվել «հայրական ապտակ», «ծեծը դրախտից է եկել» և այլ անընդունելի մյուս ասացվածքներով. ոստիկանների հետ վերապատրաստման դասընթացների անցկացման ժամանակ արձանագրել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
«Ասում են՝ «դե հիմա երեխա է, պետք է ուժեղ դաստիարակես, բա գնա դառնա թմրամո՞լ, գնա դառնա է՞ս, է՞ն» այսպիսի արդարացումներ են դնում, բայց չեն դիտարկում, որ երեխաներն այն խոցելի խումբն է, որն անընդհատ մեծահասակներից պաշտպանություն է հայցում»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ երեխան էլ համարում է, որ բռնությունը նորմալ է և ինքն էլ պետք է բռնություն ցուցաբերի, իսկ եթե թույլ է՝ հարմարվի, որ պետք է միշտ բռնության ենթարկվի։
Հովհաննիսյանը նշեց, որ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման համար շատ բարձր պետք է լինի հանրային իրազեկման մակարդակը, որ որևէ տեղ բռնությունն անթույլատրելի է, նաև երեխային լսել, արագ արձագանքել ու անընդհատ մշտադիտարկել։