29/07/2024 22:32
Սահակաշվիլին խոստացել է հեղափոխություն չանել
Վրաստանի ձերբակալված նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին աջակիցներին կոչ է արել պատրաստվել փողոցային ցույցերի՝ աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։
«Մենք չենք պատրաստվում հեղափոխություն անել. մենք պետք է գնանք ընտրությունների, դիտարկենք ընտրությունները, պայքարենք ձայների համար, և այն բանից հետո, երբ իշխանությունները կհրապարակեն ընտրությունների կեղծված արդյունքները, իսկ դրանք կեղծված են լինելու, մենք պետք է պատրաստվենք, որ հարյուր հազարավոր մարդիկ խաղաղ կանգնեն փողոցներում՝ օրերով, շաբաթներով, ամիսներով, մինչև ստիպենք իշխանություններին ընդունել վրացի ժողովրդի ընտրությունը»,- հայտարարել է Սահակաշվիլին, ով բուժվում է հիվանդանոցում։