29/07/2024 15:51
Վոլգոգրադում բախվել են բեռնատարն ու մարդատար գնացքը. կան վիրավորներ
ՌԴ Վոլգոգրադի մարզում բախվել են Կազանից Ադլեր ուղևորվող գնացքը, որում եղել է ավելի քան 800 ուղևոր, և բեռնատարը. հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մարդատար գնացքի ութ վագոն ռելսերից դուրս է եկել, մի քանիսը շրջվել են, կան վիրավորներ։
Նշվում է, որ բեռնատարի վարորդը դուրս է եկել երկաթուղային անցում և բախվել անցնող մարդատար գնացքին, հայտնում է «Ռուսական երկաթուղիները»։
Ըստ օպերատիվ ծառայությունների՝ վագոնների ռելսերից դուրս գալու պատճառը եղել է վթարային արգելակումը` գծերի վրա «Կամազ»-ի շարժվելու պատճառով։
Ընդհանուր առմամբ, դեպքի վայր է ուղարկվել 324 հոգուց բաղկացած խումբ և 109 միավոր տեխնիկա։
Կան տասնյակ տուժածներ, որոնք տարհանում են։ Գնացքների երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է։