29/07/2024 21:31
Սևանի ափամերձ տարածքում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի․ Պարանոցին գոտի է փաթաթված եղել
Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ ժամը 17:20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ աջակողմյան վայրում՝ Սևանա լճի ափամերձ տարածքում, ավտոմեքենայի մեջ դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները նշված վայրում հայտնաբերել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստատեղին էլ՝ վարորդի դին՝ պարանոցին գոտի գցած։
«Սպանություն» (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ տղամարդը մահացել է 2 կամ 3 օր առաջ։
Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է։
Տեղում պարզվել է նաև, որ մահացածը Երևանի բնակիչ 45-ամյա Ա․ Մ.-ն է։