29/07/2024 10:08
Էրդողանը խոստովանել է` Թուրքիան է առաջնորդել 2020 թ. պատերազմն Արցախում
Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ հերթական անգամ անթաքույց խոստովանել է, որ իրենք են փաստացի առաջնորդել 2020 թ. պատերազմը Հայաստանի դեմ Արցախում, այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Ինչպես մենք մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նույն կերպ կարող ենք մտնել Իսրայել։ Չկա պատճառ, թե ինչու մենք չպետք է դա անենք»,- ասել է Էրդողանը:
Սա, ըստ Գեղամյանի, առաջին կամ միակ նման խոստովանությունը չէ։
«Սակայն, մեզ համար այստեղ պետք է կարևոր լինի այն, որ այս պետությունը «Ղարաբաղ է մտել» ոչ թե միայն Արցախի նվաճման համար, Թուրքիայի համար Արցախը մեծ պատկերի միայն մի մասն է, որից հետո թիրախը դառնում է Սյունիքը։ Այս պահին հայկական այս երկրամասը Հարավային Կովկասի վրա իր ազդեցության գոտին կառուցելու համար Թուրքիայի գլխավոր խոչընդոտն է։
Եվ հռետորական հարց է ծագում. պե՞տք է արդյոք Թուրքիային խաղաղություն հաստատել թույլ Հայաստանի հետ»,- «Տելեգրամ»-ում գրել է թյուրքագետը: