29/07/2024 13:32
Վաղը կհանդիպեն Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները
Վաղը կհանդիպեն Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները՝ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը:
Թուրք լրագրող Սենա Ալքանը հայտնել է, որ հանդիպումը առավոտյան կմեկնարկի հայկական կողմում, ապա կշարունակվի թուրքական կողմում:
Սա Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների բանակցությունների հինգերորդ փուլն է:
ՀՀ ԱԳՆ-ից այս մասով դեռ հայտարարություն չկա:
Հիշեցնենք` Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը նախատեսված էր հուլիսի 3-ին, սակայն թուրքական կողմը հրաժարվել էր հանդիպումից։