29/07/2024 22:19
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն արդեն 20 հազար սահմանափակումներ են կիրառել Ռուսաստանի տնտեսության դեմ
Արևմուտքը մոտ 20 հազար պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի տնտեսության դեմ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` ելույթ ունենալով Դաշնության խորհրդում կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ։
«Ռուսաստանի դեմ արդեն կիրառվել են շուրջ 20 հազար տարբեր սահմանափակումներ։ Դրանք անօրինական, միակողմանի սահմանափակող միջոցներ են։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների կիրառման շարունակական գործընթացի նպատակը Ռուսաստանին թուլացնելն ու տապալելն է, սակայն նրանց այդ հաշվարկը չի իրականանում»,- հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։