29/07/2024 10:35
ՊՆ ծառայողը «Volkswagen»-ով բախվել է երկաթե գովազդային վահանակին. տեղում մահացել է
Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Մ.-ն իր վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու և Ազատամարտիկների փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակի սյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։