30/07/2024 15:15
Իրանը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է պնդել իր այդ մոտեցումը. Ալի Խամենեի
Իրանի Իսլամական Հանրապետությունը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է պնդել իր այդ մոտեցումը. այս մասին, ինչպես գրում է Mehr գործակալությունը, ասել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Մենք խորապես հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակվի շահերի հիման վրա և անկախ այլ մարդկանց քաղաքականությունից»,- ասել է նա:
Խամենեին ընդգծել է, որ օտարերկրացիները չպետք է սահմանափակումներ ստեղծեն իրենց հարևան երկրների հետ հարաբերություններում։
Փաշինյանն իր հերթին ասել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում ոչ մի անդրտարածաշրջանային երթուղի ՀՀ տարածքում:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24