30/07/2024 15:28
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակը շարունակում է ունենալ մեղադրյալի կարգավիճակ. ՔԿ
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին շարունակում է ունենալ մեղադրյալի կարգավիճակ, պարզապես այս պահին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ. Aysor.am-ին ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել էր տեսանյութ՝ ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ծեծում երեխային:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը: