30/07/2024 11:49
Էրդողանն օգտագործել է ջիհադիստներին՝ ԼՂ-ում իր հանցագործությունն իրականացնելու համար․ Անն Լորանս Պետել
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Անն Լորանս Պետելը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, ըստ որի, Անկարան, պաղեստինցիներին օգնելու համար, «կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես նախկինում դա արեց Լիբիայում և Ղարաբաղում»։
«Էրդողանը, որը ցանկանում է հարձակվել Իսրայելի վրա, հանդարտորեն բացատրում է, որ դա արդեն արել է Լեռնային Ղարաբաղում։ Եվ նա նույնիսկ օգտագործել է ջիհադիստներին՝ իր հանցագործությունն իրականացնելու համար»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը։