30/07/2024 10:20
Անապայում լճում երեք հայ է խեղդվել՝ հիդրոցիկլից ընկնելու հետևանքով
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Անապա առողջարանային քաղաքի գինեգործարաններից մեկի մոտ գտնվող լճում հանգստացողները խեղդվել են։
Ըստ լուրերի՝ տղամարդիկ ընկել են հիդրոցիկլից ու խեղդվել։ Նշվում է, որ ջրամբարը նախատեսված չէ լողալու համար։
The Voice Mag-ը հաղորդում է, որ զոհերից երկուսը՝ 36-ամյա Կարենը և 31-ամյա Վիգենը, եղբայրներ են, իսկ 20-ամյա Կարենը՝ նրանց եղբորորդին։
Առավել մանրամասն՝ այստեղ։