30/07/2024 21:11
Ռամզան Կադիրովը Ուզբեկստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ երկու նժույգ է նվիրել
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին ծննդյան օրվա առթիվ երկու մաքրացեղ նժույգ է նվիրել։
Այդ մասին Կադիրովը գրել է Տելեգրամի իր ալիքում։
«Այս նվերն իմ սիրելի ավագ եղբոր՝ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի համար է՝ նրա անցած ծննդյան օրվա կապակցությամբ։ Իմանալով, թե ինչ սեր է նա տածում այս ազնվացեղ կենդանիների հանդեպ՝ վստահ եմ, որ նրան դուր կգա իմ նվերը»,- գրել է Կադիրովը՝ հավելելով, որ Չեչնիայի և Ուզբեկստանի միջև ձևավորվել են եղբայրական, սերտ հարաբերություններ։